ՌԴ ՊՆ-ն Իսրայելից կգնի անօդաչու թռչող սարքեր<br />


ՌԴ ՊՆ-ն Իսրայելից կգնի անօդաչու թռչող սարքեր

  • 20-03-2009 15:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հստակեցրել է Իսրայելից ռուսական բանակի համար գնուելիք անօդաչու թռչող սարքերի անուանացանկը եւ ծաւալը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յայտնել է ՌԴ ռազմական գերատեսչութեան բարձրաստիճան ներկայացուցիչը: «ՊՆ-ն իսրայելական կողմի հետ համաձայնեցրել է անօդաչու համակարգերի գնման առաջիկայ պայմանագրի պայմանները: Պայմանագրի նախապատրաստումը գտնւում է աւարտական փուլում»,- յայտնել է աղբիւրը: «Անկասկած, կգնուեն շատ աւելի անօդաչու համակարգեր, քան ԶԼՄ-ներն են հաղորդել, ընդ որում` տարբեր նշանակութեան»,- բարձրաստիճան զինվորականն այսպէս է մեկնաբանել ԶԼՄ-ների այն հաղորդումը, որ Ռուսաստանը գնելու է իսրայելական երկու անօդաչու համալիր:
  -   Միջազգային