ԱՄՆ-ը առայժմ որեւէ որոշում չի ընդունել Եւրոպայի ՀՀՊ<br /> առնչութեամբ<br />


ԱՄՆ-ը առայժմ որեւէ որոշում չի ընդունել Եւրոպայի ՀՀՊ
առնչութեամբ

  • 18-03-2009 17:53:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բարաք Օբամայի վարչակազմը դեռեւս որեւէ որոշում չի ընդունել Եվրոպայում ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու ծրագրերի առնչութեամբ, յայտնել է Պենտագոնի մամլոյ քարտուղար Ջեֆ Մորրելը: Ըստ նրա, «նոր վարչակազմը... վերլուծութեան կենթարկի ՀՀՊ համակարգը նրա տեխնոլոգիական հնարաւորութիւնների առումով, ինչպէս նաեւ հաշուի առնելով քաղաքական իրողութիւնները»: «Տուեալ գործընթացը դեռ չի սկսուել»,- նկատել է Մորրելը` աւելացնելով, որ վարչակազմն ունի մի քանի այլ, աւելի հրատապ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել առաջնահերթ:
  -   Միջազգային