Չեխիան հետաձգեց ՀՀՊ-ի վերաբերեալ պայմանագրի վաւերացումը<br />


Չեխիան հետաձգեց ՀՀՊ-ի վերաբերեալ պայմանագրի վաւերացումը

  • 18-03-2009 16:22:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայի կառավարութիւնը յետաձգել է չեխական տարածքում ՀՀՊ ամերիկեան համակարգի ռադար տեղակայելու մասին ԱՄՆ-ի հետ պայմանագրի վաւերացման քվեարկությունը խորհրդարանում` երկյուղելով, որ ընդդիմութեան ներկայացուցիչները կարգելափակեն այդ գործընթացը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»: «Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք վաւերացման գործընթացից»,- յայտարարել է Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: «Մենք այդ հարցին կվերադառնանք ԱՄՆ-ի վարչակազմի հետ բանակցութիւններից յետոյ»,- աւելացրել է նա:
  -   Միջազգային