Մադագասկարի ընդդիմութեան առաջնորդը իրեն յայտարարել է երկրի<br /> նախագահ<br />


Մադագասկարի ընդդիմութեան առաջնորդը իրեն յայտարարել է երկրի
նախագահ

  • 18-03-2009 16:21:00   |   |  Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մադագասկարի ընդդիմութեան 34-ամեայ առաջնորդ Էնդրյու Ռաջոյելինան զինուորական հրամանատարութեան առաջնորդի կողմից լիազօրութիւններն իրեն փոխանցվելուց յետոյ իրեն յայտարարել է երկրի նախագահ: «Ռավալոմանանան (Մադագասկարի նախկին նախագահը) հենց նոր հրաժարական է տուել, ասել է թէ նաեւ իր կառավարութիւնը եւ վարչապետը, եւ, այդպիսով, ես անցումային կառավարութեան ղեկավարն եմ... հիմա դուք կարող եք ինձ կոչել նախագահ»,- հեռախօսազրոյցի ժամանակ ֆրանսիական LCI հեռուստաալիքին յայտարարել է Էնդրյու Ռաջոյելինան: Ռաջոյելինան նշել է, որ նոր կառավարութիւնը, որ շուտով կձեւաւորուի, երկու տարուայ ընթացքում երկրում կկազմակերպի նախագահական ընտրութիւններ, եւ որ այդ ընտրութիւններում նա հոյս ունի ստանալ ժողովրդի աջակցութիւնը: Քաղաքական ճգնաժամը Մադագասկարում ակտիւ փուլ մտաւ յունուարին, երբ նախագահին բռնապետութեան մէջ մեղադրող ընդդիմութեան առաջնորդ Էնդրյու Ռաջոյելինայի կողմնակիցները Անտանանարիվուի կենտրոնական հրապարակում հանրահաւաք կազմակերպեցին, որը վերաճեց անկարգութիւնների: Մի քանի օր շարունակւող հուզումների զոհ դարձան մօտ 70 մարդ: Ընդամէնը ճգնաժամի սկզբից ի վեր ընդդիմութեան եւ անվտանգութեան ուժերի բախումների հետեւանքով զոհուել է աւելի քան 135 մարդ:
  -   Միջազգային