Հռոմի Պապը ժամանել է Կամերուն<br />


Հռոմի Պապը ժամանել է Կամերուն

  • 18-03-2009 16:20:00   |   |  Միջազգային
ՅԱՈՒՆԴԵ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը երեքշաբթի ժամանել է Կամերունի մայրաքաղաք Յաունդե: Այցելութիւնն այդ երկիր Հռոմի քահանայապետի առաջին ուղեւորությունն է Աֆրիկա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Բենեդեկտ XVI-ի այցը Յաունդե կտեւի մինչեւ ուրբաթ: Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը մտադիր է Կամերունի մայրաքաղաքում հանդիպել 52 աֆրիկեան պետութիւնների ներկայացուցիչների հետ` քննարկելու համար հոկտեմբերին Վատիկանում նախանշված «Եկեղեցին Աֆրիկայում ի ծառայութիւն հաշտութեան, արդարութեան եւ խաղաղութեան» թեմայով սինոդի նախապատրաստական հարցերը:
  -   Միջազգային