Արմէն Յարութիւնեան. Ցանկալի է, որ Երեւանի աւագանու<br /> ընտրություններն իրապէս արտացոլեն Երեւանի բնակիչների ցանկութիւնը<br />


Արմէն Յարութիւնեան. Ցանկալի է, որ Երեւանի աւագանու
ընտրություններն իրապէս արտացոլեն Երեւանի բնակիչների ցանկութիւնը

  • 17-03-2009 18:15:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ցանկալի է, որ Երեւանի աւագանու ընտրություններն անցնեն թափանցիկ եւ իրապէս արտացոլեն Երեւանի բնակիչների ցանկութիւնը,- լրագրողների հետ զրոյցում, մարտի 17-ին այս մասին նշեց ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը: Նա նշեց նաեւ, որ մարդկանց ընտրական իրաւունքների խախտման դէպքում մարդու իրաւունքների հաստատութեան արագ արձագանքման խումբը կզբաղուի դրանցով: Պաշտպանի խօսքերով, ներկայումս իրեն դիմել են Երեւանի Հիւսիսային պողոտայի նախկին բնակիչները, ովքեր մինչ օրս դատարանի հետ վէճ ունեն` փոխհատուցման խնդրի շուրջ, դրա համար էլ ընտրական ցուցակներում նրանց անունները տեղ չեն գտել: Մեկնաբանելով այն հանգամանքը, որ մարդու իրաւունքների վիճակի մասին 2008թ.-ի զեկույցից դժգոհում են թէ' իշխանութեան, եւ թէ' ընդդիմութեան շրջանում, Պաշտպանը նկատեց. «Ուրեմն` շատ ճիշտ զեկոյց է»: Նա նշեց, որ թէ' իշխանութիւնները, թէ' ընդդիմությունը անելիքներ ունեն, քանի որ քաղաքական համակարգի մաս են կազմում եւ իւրաքանչիւրն իր չափով պատասխանատու է հասարակութեան առջեւ: «Եթէ երկրում մարդու իրաւունքների խնդիր կայ, դրա համար պատասխանատու է քաղաքական համակարգն ամբողջութեամբ»,- ասաց Արմէն Յարութիւնեյանը: Նա նշեց, որ երկու կողմի յայտարարութիւններից հասկացել է, որ կողմերը չեն կարդացել զեկոյցը: Ըստ նրա, եթէ ընդդիմությունը մեղադրում է, որ ինչ-որ հարցեր զեկոյցում չեն ներկայացուել, ապա Պաշտպանը պատրաստ է էջերով դրանք ներկայացնել: Միւս կողմից, Ա.Յարութիւնեանի խօսքերով, իշխանութիւնն էլ ընդհանուր ֆրազներ է ասում, սակայն չի անդրադառնում զեկոյցում նշուած այս կամ այն երեւույթին:
  -   Մարդու իրաւունքներ