ԵՄ-ն երկարացրել է Բելոռուսիայի առաջնորդների դէմ<br /> պատժամիջոցների մորատորիումը<br />


ԵՄ-ն երկարացրել է Բելոռուսիայի առաջնորդների դէմ
պատժամիջոցների մորատորիումը

  • 17-03-2009 16:48:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 16-ին Բրիւսէլում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Բելոռուսիայի ղեկավարութեան նկատմամբ տարածաշրջանային այդ կազմակերպութեան կողմից պատժամիջոցներ չկիրառելու որոշումը: Պատժամիջոցների կիրառման մորատորիումը երկարացվել է եւս ինն ամսով: ԵՄ ԱԳՆ ղեկավարները 2008 թ. հոկտեմբերին որոշել էին կասեցնել բելոռուս պաշտօնատար անձանց վիզաների տրամադրման արգելքի գործողութիւնը, որ սահմանուել էր 2006 թ. ի պատասխան ընդդիմութեան նկատմամբ Բելոռուսիայի գործողութիւնների: Պատժամիջոցները տարածւում էին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ 41 բելոռուս պաշտօնեաների վրայ: Եւրոպացի նախարարները այն ժամանակ պայմանաւորուել էին կէս տարի անց նորից քննութեան առնել իրավիճակը եւ, Բելոռուսիայում մարդու իրաւունքների վիճակից կախուած, վերականգնել պատժամիջոցները կամ չկիրառել դրանք:
  -   Միջազգային