Զինվորականները գրաւել են Մադագասկարի նախագահի նստավայրը<br />


Զինվորականները գրաւել են Մադագասկարի նախագահի նստավայրը

  • 17-03-2009 15:40:00   |   |  Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդդիմությանը սատարող զինվորականները մարտի 16-ին դիրքեր են գրաւել Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալոմանանայի նստավայրի շուրջ: Պետութեան ղեկավարի նստավայրին են մօտեցել նաեւ երկու տանկ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Մարկ Ռավալոմանանան նստավայրում չէ, նա գտնւում է նախագահական պալատում: Զինվորականները բարձրախոսներով դիմել են նստավայրի ծառայողական անձնակազմին` պահանջելով դուրս գալ շէնքից: Աւելի վաղ Մադագասկարի զինուած ուժերի գլխաւոր շտաբի ղեկավար Անդրէ Անդրիարիյաոնան յայտարարել է, որ կղզի պետութեան զինվորականների 99 տոկոսը չէզոք են ընդդիմութեան հանդէպ: Ընդդիմութեան առաջնորդ Էնդրյու Ռաջոելինան երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել «անյապաղ» ձերբակալել երկրի նախագահին, որին ընդդիմությունը բազմիցս հորդորել է հրաժարական տալ: Մարկ Ռավալոմանանան, իր հերթին, առաջարկել է հանրաքուէ անցկացնել այդ հարցի առնչութեամբ, սակայն ընդդիմադիր ուժերը մերժել են այդ առաջարկութիւնը:
  -   Միջազգային