2009թ.-ին Հայաստանի տնտեսութեան 1,5%-ի անկման մասին ԱՄՀ-ի<br /> կանխատեսումները իրատեսական են<br />


2009թ.-ին Հայաստանի տնտեսութեան 1,5%-ի անկման մասին ԱՄՀ-ի
կանխատեսումները իրատեսական են

  • 12-03-2009 19:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այն կանխատեսումները, թէ 2009թ.-ին Հայաստանում կգրանցուի տնտեսութեան 1,5% անկում, իրատեսական են: Այս մասին ՀՀ կառավարութեան մարտի 12-ի նիստին յաջորդած ճեպազրույցում յայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: «ՀՀ բիւջէն պլանավորել ենք բաւականին ցածր բիւջէտային դեֆիցիտով` 1%-ից պակաս, ունենք բաւականին փոքր արտաքին պարտք, եւ դրա յարաբերակցութիւնը ՀՆԱ-ի նկատմամբ 14-15%-ից աւելի չէ: Դա նշանակում է` ունենք մեր բիւջէտային դեֆիցիտը աւելացնելու եւ դեֆիցիտի ֆինանսաւորման լրացուցիչ արտաքին աղբիւրներ ներգրաւելու հնարաւորութիւն»,- նշեց Տ.Դավթեանը` յաւելելով, որ միջոցների ներգրաւման ուղղութեամբ բանակցութիւններն աւարտուել են Համաշարհային բանկի, ԱՄՀ-ի եւ Ռուսաստանի հետ: Նշուեց նաեւ, որ 2009թ.-ի յունուարին եւ փետրուարին հարկային եկամուտների հաւաքագրումը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է, համապատասխանաբար, 5 եւ 10 մլրդ դրամով: Սակայն, ըստ նախարարի, մարտին նկատւում են որոշակի դրական տեղաշարժեր:
  -   Տնտեսութիւն