ՓԱՐԻԶ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան կվերադառնայ ՆԱՏՕ, եւ
դա չի հակասի երկրի ազգային անկախութեանը: Այս մասին, ինչպէս
հաղորդում է «Ֆրանսպրեսը», յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա
Սարկոզին:
«Եկել է ժամանակը վերջ դնելու այդ իրավիճակին, քանի որ դա
բխում է Ֆրանսիայի եւ ողջ Եւրոպայի շահերից»,- յայտարարել է
Սարկոզին:
Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կազմից դուրս է եկել 1966 թ.` Շարլ դը Գոլի
կառավարման ժամանակ, որը դրանով կամենում էր ցոյց տալ երկրի
անկախութիւնն ԱՄՆ-ից: