Լինարեսի գերմրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնեանը ոչ-ոքի<br /> խաղաց Վանգ Յուի հետ<br />


Լինարեսի գերմրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնեանը ոչ-ոքի
խաղաց Վանգ Յուի հետ

  • 06-03-2009 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսում անցկացուող շախմատի միջազգային գերմրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնեանը (Հայաստան) ոչ-ոքի խաղաց Վանգ Յուի հետ (Չինաստան): Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Լենիեր Դոմինգես (Կուբա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) պարտիաները նույնպես խաղաղ ելք ունեցան: Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) յաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Մրցաշարային աղիւսակը 7 միաւորով շարունակում է գլխաւորել Ա.Գրիչշուկը: Վ.Իվանչուկն ու Մ.Կառլսենն ունեն 6,5-ական, Վ.Անանդն ու Լ.Արոնեանը` 6-ական, Վանգ Յուն եւ Թ.Ռաջաբովը` 5,5-ական, Լ.Դոմինգեսը` 5 միաւոր: Մարտի 6-ին նշանակուած նախավերջին` 13-րդ, փուլում Լ.Արոնեանը կմրցի Վ.Իվանչուկի հետ:
  -   Սպորտ