Սպանուել է Պետդումայի փոխխոսնակի օգնականը<br />


Սպանուել է Պետդումայի փոխխոսնակի օգնականը

  • 06-03-2009 16:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դանակահարության բազմաթիւ վերքերով Մոսկուայի իր բնակարանում յայտնաբերուել է Պետդումայի փոխխոսնակներից մէկի օգնական Ալեքսեյ Բելյաեւը, յայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը: «Բելյաեւի մարմինը Մոսկուայի իր բնակարանում յայտնաբերուել է հինգշաբթի երեկոյեան: Զննության ժամանակ միլիցիայի աշխատակիցները մարմնի վրայ յայտնաբերուել են դանակահարության բազմաթիւ վէրքեր»,- ասել է նա: Ըստ աղբիւրի, Բելյաեւը Պետդումայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Բաբակովի օգնականն էր: Նշւում է, որ Պետական դումայի փոխխոսնակի օգնական Ալեքսեյ Բելյաեւը կարող էր սպանուել կողոպուտի նպատակով, քանի որ բնակարանում, որ նա վարձակալում էր, առկայ են ավարառության հետքեր: «Բնակարանում, որտեղ սպանուել է Բելյաեւը, առկայ են կողոպուտի հետքեր: Հետաքննութիւնը քննում է մի քանի վարկածներ, այդ թւում սպանութիւն կողոպուտի նպատակով»,- յայտնել է նա:
  -   Միջազգային