Ֆրանսիացի դպրոցականները 80 եւրոյով գնում են տնային<br /> առաջադրանքներ<br />


Ֆրանսիացի դպրոցականները 80 եւրոյով գնում են տնային
առաջադրանքներ

  • 05-03-2009 18:05:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում յայտնուել է կայք «վատ սովորող հարուստ աշակերտների» համար: Այստեղ դպրոցականները կարող են բարձր դասարանների սովորողներից ու բուհերի ուսանողներից գնել մաթեմատիկայի առաջադրանքների պատասխաններ: Մաթեմատիկայի մէկ խնդրի լուծման արժէքը 5 եւրօ է, իսկ տարեկան առաջադրանքների լրիւ կոմպլեկտը բանաւոր բացատրութիւններով` 80 եւրօ: Ինչպէս նշւում է, նորամուծութիւնը առաջացրել է ուսուցիչների վրդովմունքը: Նրանք յայտարարում են, որ այդ կայքը թաղում է համընդհանուր միջնակարգ կրթութեան բուն գաղափարը, որի իմաստը ինքնուրոյն աշխատանքը եւ դպրոցականների ընդունակությունների զարգացումն է: Մանկավարժների կարծիքով, երեխաները կարող են վերածուել սպառողների` համոզուած, որ բացարձակապէս ամէն ինչ այս աշխարհում գին ունի:
  -   Միջազգային