ԱՍՏԱՆԱ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը Ղազախստանին
կմատակարարի Ս-300 զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին, ինչպէս
հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել է Ղազախստանի պաշտպանութեան
նախարար Դանիալ Ահմետովը:
Աւելի վաղ Ղազախստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ հանրապետութիւնը
հիմնանորոգումից յետոյ կգնի տասը Ս-300 դիվիզիոն, ինչը թոյլ կտայ
էականօրէն ամրապնդել ինտեգրացումը ՀԱՊԿ-ին եւ պաշտպանել երկրի
օդային տարածքը»: