Ինդոնեզիայում թռչնագրիպից չորս մարդ է մահացել<br />


Ինդոնեզիայում թռչնագրիպից չորս մարդ է մահացել

  • 03-03-2009 15:29:00   |   |  Միջազգային
ՋԱԿԱՐՏԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինդոնեզիայի իշխանութիւնները հաղորդել են թռչնագրիպի վիրուսից չորս մարդու մահուան մասին, հաղորդում է «Ռոյթերը»: Զոհերի թւում են երկու երեխայ, որ վախճանուել են H5N1 վիրուսից: Ըստ գործակալութեան տեղեկատուութեան, մահացածները թռչնագրիպով վարակուել են անցած ամսին: Մահուան վերջին դէպքերը ներառեալ Ինդոնեզիայում 2003 թուականից թռչնագրիպի վիրուսից մահացել է 119 մարդ, վարակված է եղել աւելի քան 140 մարդ:
  -   Միջազգային