Աշխարհի խոշորագոյն բանկերից HSBC-ն փակում է ԱՄՆ-ի<br /> տարածքում գործող իր 800 բաժանմունքները<br />


Աշխարհի խոշորագոյն բանկերից HSBC-ն փակում է ԱՄՆ-ի
տարածքում գործող իր 800 բաժանմունքները

  • 03-03-2009 15:26:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: HSBC-ն` Մեծ Բրիտանիայի եւ ողջ Եւրոպայի խոշորագոյն բանկը, որոշում է ընդունել փակել ԱՄՆ-ի տարածքում գործող իր 800 բաժանմունքները: Ինչպէս գրում է «Ֆայնենշլ թայմս» թերթը, խօսքը այն բաժանմունքների մասին է, որոնք պատկանում են HSBC Finance Corporation-ին, բանկի այն կառոյցին, որն զբաղւում է սպառողական վարկերի տրամադրմամբ: Նախկինում այն ինքնուրոյն ֆինանսական հաստատութիւն էր եւ կոչւում էր Household: HSBC-ն այն ձեռք էր բերել 2003 թուականին 15 մլրդ դոլարով: Սակայն ԱՄՆ-ում խորացած ճգնաժամի պայմաններում HSBC Finance Corporation-ի արժէքը հասցրել է նուազել մինչեւ 10 մլրդ դոլարի, այսինքն ներկայումս կազմում է սոսկ մէկ երրորդն այն գնի, որով այն գնուել էր 6 տարի առաջ:
  -   Միջազգային