Հայաստանի Կենտրոնական բանկը դադարեցնում է ինտերվենցիաները<br /> արտարժոյթի շուկայում<br />


Հայաստանի Կենտրոնական բանկը դադարեցնում է ինտերվենցիաները
արտարժոյթի շուկայում

  • 03-03-2009 13:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկը մարտի 3-ից դադարեցնում է ինտերվենցիաները արտարժոյթի շուկայում եւ վերադառնում ազատ լողացող փոխարժէքի քաղաքականութեան: Ինչպէս նոյն օրուայ ասուլիսում յայտնեց ԿԲ-ի նախագահ Արթուր Ջաւադեանը, դրանով դոլարի փոխարժեքը կգտնի իր հաւասարակշիռ մեծութիւնը, ինչը կնպաստի երկրում տնտեսական ակտիւութեան աճին, աշխատատեղերի աւելացմանը եւ հայկական ապրանքների մրցունակութեան բարձրացմանը: Համաձայն ԿԲ-ի գնահատականի, 2009թ.-ի համար ԱՄՆ դոլարի հաւասարակշիռ փոխարժեքը Հայաստանում կկազմի 360-380 դրամ: Ըստ Ա.Ջաւադեանի կանխատեսման, հնարաւոր է, որ արտարժոյթի շուկայում արդէն առաջիկայ երկու օրերին դոլարի փոխարժեքը հասնի այդ մեծութիւններին: Նա նաեւ յայտնեց, որ մինչեւ այժմ ԿԲ-ի քաղաքականութիւնը միտուած էր երկրում ֆինանսական կայունութեան ապահովմանը: Վերջին 3 ամիսների ընթացքում բանկերի կապիտալը աւելացել է 40 մլրդ դրամով, եւ նրանք ձեռք են բերել աւելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Ա.Ջաւադեանի խօսքերով, դա նշանակում է, որ բանկերի ֆինանսական վիճակը ներկայումս շատ կայուն է, եւ նրանք կարող են դիմակայել տնտեսական ճգնաժամին: ԿԲ-ն միաժամանակ ակնկալում է, որ լողացող փոխարժեքին անցումը կարող է առաջացնել գների աճ: Այդ պատճառով վերաֆինանսաւորման տոկոսադրույքը բարձրացուել է 1 տոկոսային կէտով եւ հաստատուել է 7,75 տոկոս:
  -   Տնտեսութիւն