«Քիմիական Ալին» երրորդ անգամ դատապարտուել է մահապատժի<br />


«Քիմիական Ալին» երրորդ անգամ դատապարտուել է մահապատժի

  • 02-03-2009 17:43:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սադամ Հուսեյնի ազգական Ալի Հասան ալ-Մաջիդը, որն աւելի շատ յայտնի է «քիմիական Ալի» անունով, երրորդ անգամ իրաքեան դատարանի կողմից դատապարտուել է մահուան: Իրաքի բարձրագոյն քրէական ատեանը նրան մեղաւոր է ճանաչել «կանխամտածուած սպանութիւնների եւ մարդկութեան դէմ հանցագործությունների» մէջ, որ նա իրականացրել է շիա մահմեդականների նկատմամբ 1999 թուականին: Պատժի առաջին առաւելագոյն չափը ալ-Մաջիդը ստացել էր 1988 թուականին Իրաքեան Քուրդիստանում «Ալ-Անֆալ» գործողութեանը մասնակցելու համար, որի ընթացքում, մեղադրող կողմի տուեալներով, աւելի քան 180 հազար մարդ էր ոչնչացուել: Երկրորդ մահավճիռը նրա նկատմամբ կայացուել էր շիաների 1991 թուականի ապստամբութեան ճնշման համար: Քերբելայի, Էն-Նաջաֆի եւ Իրաքի հարաւի այլ քաղաքների բնակչութեան հանդէպ զանգվածային այդ բռնութիւնների զոհ էր դարձել, մեղադրական եզրակացութեան համաձայն, մօտ 100 հազար մարդ:
  -   Միջազգային