Սպանուել է Գվինէա-Բիսաուի նախագահը<br />


Սպանուել է Գվինէա-Բիսաուի նախագահը

  • 02-03-2009 16:21:00   |   |  Միջազգային
ԲԻՍԱՈՒ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր առաւօտեան զինուած յարձակման հետեւանքով սպանուել է Գվինէա-Բիսաուի Հանրապետութեան նախագահ Ժոաու Բեռնարդու Վիեյրան: Նրա վրայ ռումբ է նետուել: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է բնակչութեան հետ կապերի գծով բանակի ներկայացուցիչ Զամուրա Ինդուտան: Աւելի վաղ արեւմտաաֆրիկյան այս երկրի բանակի կենտրոնակայանում սպանուել էր երկրի զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ Բատիստա Թագմե Նա Վայը: Զինվորականները արգելափակել են կենտրոնակայանի շրջանը: Մինչեւ հիմա լսւում են կրակոցներ եւ պայթիւններ, կատաղի փոխհրաձգություն է ընթանում:
  -   Միջազգային