Յունաստանում յանցագործները բանտից փախուստ են իրականացրել<br /> ուղղաթիռով<br />


Յունաստանում յանցագործները բանտից փախուստ են իրականացրել
ուղղաթիռով

  • 23-02-2009 16:40:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկու յայտնի յանցագործներ Աթէնքի խիստ ռեժիմի «Կորիդալլոս» բանտից փախուստի են դիմել ուղղաթիռով, հաղորդում է BBC-ն: Ուղղաթիռը իջել է բանտի տանիքին, որից յետոյ Վասիլիս Պալեոկոստասն ու Ալկետ Ռիցայը պարանասանդուղքով բարձրացել են այնտեղ: Յոյն Պալեոկոստասը եւ իր մեղսակից ալբանացի Ռիցայը սպասում էին դատաւարութեան փախուստի համար, որ նրանք կատարել էին 2006 թուականի յունիսին: Նրանք փախել էին նոյն բանտից միեւնոյն եղանակով` ուղղաթիռի օգնութեամբ, որը վայրէջք էր կատարել բանտի բակում, երբ կալանաւորները ֆիզիկական վարժութիւններ էին անում: Պահակախումբը կարծել է, թէ ուղղաթիռով յանձնաժողով է ժամանել` բանտում տեսչական ստուգում կատարելու համար: Վասիլիս Պալեոկոստասը բանտարկուած էր մի քանի հանցագործությունների համար, այդ թւում` գործարարի առեւանգման, որին ազատ էր արձակել խոշոր փրկագնի դիմաց: Պալեոկոստասը ձերբակալուել էր 2008 թուականի օգոստոսին: Բանտում է գտնւում նաեւ նրա եղբայր Նիկոսը, որն էլ մշակել էր ուղղաթիռի օգնութեամբ առաջին փախուստի պլանը:
  -   Միջազգային