Պայթիւն Կահիրէում, կան զոհեր<br />


Պայթիւն Կահիրէում, կան զոհեր

  • 23-02-2009 16:34:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պայթիւնի հետեւանքով, որ կիրակի երեկոյեան տեղի է ունեցել Կահիրէի զբոսաշրջային կենտրոնում, 4 մարդ զոհուել է, եւս 24-ը վիրաւորուել: Զոհվածների թւում է 17-ամեայ զբոսաշրջուհի Ֆրանսիայից: Վիրաւորներից 17-ը ֆրանսիացիներ են, Գերմանիայի մի քաղաքացի, Սաուդյան Արաբիայի երեք հպատակ եւ երեք եգիպտացիներ: Ոստիկանութեան տուեալներով, պայթուցիկ սարքը գտնուել է քարե վաճառասեղանի տակ` Էլ-Հուսէյն մզկիթի հրապարակում: Խօսքը ինքնաշէն սարքի մասին է, որ լցուած է եղել մետաղի կտորներով: Դէպքի վայր ժամանած անվտանգութեան ուժերի ներկայացուցիչները յայտնաբերել են եւս մի պայթուցիկ սարք, որը յաջողուել է ժամանակին վնասազերծել: Առայժմ ոչ ոք չի ստանձնել այդ ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնը:
  -   Միջազգային