Միկլոշ Հարաշտին քննադատել է Ռուսաստանին Պոլիտկովսկայայի<br /> սպանութեան գործով դատավճռի համար<br />


Միկլոշ Հարաշտին քննադատել է Ռուսաստանին Պոլիտկովսկայայի
սպանութեան գործով դատավճռի համար

  • 20-02-2009 15:37:00   |   |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատութեան հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին քննադատել է լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանութեան գործով ռուսական դատարանի վճիռը եւ Ռուսաստանին մեղադրել լրագրողների անվտանգութիւնն ապահովելու անկարողութեան մէջ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Պոլիտկովսկայայի գործով դատավճիռը աւարտին է հասցնում քննադատաբար տրամադրուած լրագրողների անվտանգութիւնն ապահովելու ռուսական իշխանութիւնների անկարողութեան երկար պատմութիւնը»,- ընդգծել է նա` աւելացնելով, որ դա նշանակում է «մարդասպանների գործնական անպատժելիություն» եւ արդարացնում «ֆիզիկական բռնութիւնը նրանց նկատմամբ, ովքեր զբաղւում են կոռուպցիայի եւ մարդու իրաւունքների հարցերով»: «Մամուլի իսկական ազատութիւն չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ յայտնի լրագրողները ողջ երկրով մէկ երկյուղում են իրենց աշխատանքի համար սպանուած լինելուց»,- նշել է Հարաշտին: Յիշեցնենք, որ փետրուարի 19-ին Աննա Պոլիտկովսկայայի սպանութեան գործի բոլոր ամբաստանեալները դատարանի կողմից ազատ են արձակուել:
  -   Միջազգային