Բակո Սահակյան. Ադրբեջանը շարունակում է վարել հակամարտության կարգավորմանը խոչընդոտող քաղաքականություն


Բակո Սահակյան. Ադրբեջանը շարունակում է վարել հակամարտության կարգավորմանը խոչընդոտող քաղաքականություն

  • 13-04-2011 12:16:45   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկէին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիէին /Ֆրանսիայ/ եւ նրանց ուղեկցող անձանց: Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնը: Հանդիպման ընթացքում քննարկուել են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղաղարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականութիւն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտութեան կարգաւորմանը, այլ առհասարակ փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը կողմերի միջեւ: Դա եւ շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, եւ տարբեր իրադարձութիւնների խեղաթիւրուած ներկայացումը, եւ մարդասիրական խնդիրների միտումնաւոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է Նախագահը դասել համանախագահների կողմից իրականացուած դաշտային առաքելութեան եւ Ստեփանակերտի օդանաւակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցուող շահարկումները: Հանդիպմանը ներկայ էին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Գէորգի Պետրոսեանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական