Երեւանի բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշարի յաղթող<br /> ճանաչուեց Ռուսաստանի թիմը<br />


Երեւանի բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշարի յաղթող
ճանաչուեց Ռուսաստանի թիմը

  • 18-02-2009 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 18-ին Երեւանում աւարտուեց բռնցքամարտի միջազգային պատանեկան թիմային մրցաշարը: Վերջին փուլում ղազախները յաղթեցին վրացիներին` 21:16, ռուսները` տանտէրերին` 21:7: Արդիւնքում, մրցաշարի յաղթող ճանաչուեց Ռուսաստանի թիմը: Ղազախստանի, Հայաստանի եւ Վրաստանի թիմերը գրաւեցին, համապատասխանաբար, յաջորդ երեք տեղերը: «Օրինաչափ եմ համարում Ռուսաստանի եւ Ղազախստանի պատուիրակներից յետոյ մեր թիմի գրաւած 3-րդ տեղը: Գոհ եմ տղաների մրցելոյթներից: Ստուգատեսը ցոյց տվեց մեր պատանեկան բռնցքամարտի իրական վիճակը»,- «ՆՏ»-ի թղթակցի հետ զրոյցում ասասց Հայաստանի հաւաքականի աւագ մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ֆեդյա Ալեքսանեանը: Նա նշեց, որ հաւաքականի վերջնական կազմը կորոշուի մարտի 1-ին մեկնարկող Հայաստանի պատանեկան առաջնութիւնից յետոյ: Այնուհետեւ կանցկացուեն ուսումնամարզական հաւաքներ, որպէսզի թիմը հնարավորինս լաւ մարզավիճակում ներկայանայ մայիսի 23-ին Երեւանում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնութեանը:
  -   Սպորտ