Վահան Յովհաննիսեան. Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կարող է դառնալ Թուրքիայի նոր առաջընթացի սկիզբը


Վահան Յովհաննիսեան. Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կարող է դառնալ Թուրքիայի նոր առաջընթացի սկիզբը

  • 12-04-2011 20:03:49   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման 3 տարիները Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեան համար եղել էն բաւականին դժուարին ու մարտահրաւէրներով լի, բայց նաեւ արդիւնաբեր եւ յուսադրող տարիներ։ Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի ապրիլի 12-ի յայտարարութիւնների ժամին ասաց իշխող՝ Հայաստանի Հանրապետական, կուսակցութեան մամուլի խօսնակ եւ խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նա կարեւորեց երկրի ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդման ու քաղաքական երկխօսութեան ձեւաւորմանն ուղղուած քայլերը։ Դրանց թւում Է.Շարմազանովը յիշատակեց Հանրային խորհրդի ստեղծումը, քաղաքական կուսակցութիւնների հետ երկխօսութեան, Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ ամենալայնածաւալ համաներման անցկացումը։ Է.Շարմազանովն ընդգծեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, երկրում չի կրճատուել եւ ոչ մի սոցիալական ծրագիր, աղէտի գօտում շուրջ 1500 ընտանիքներ ստացել էն բնակարաններ։ Հանրապետական պատգամաւորը կարեւորեց նաեւ իշխանութիւնների հաւաստիացումները, որ ընթացիկ տարին բեկումնային է լինելու գիւղատնտեսական ու սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում կարեւորուեց այն, որ առաջին անգամ միջազգային փաստաթղթերում Արցախի ինքնորոշման իրաւունքը ամրագրուեց որպէս յստակ սկզբունք։ Մասնաւորապէս, իր սերբ գործընկերոջ հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող ապագայ ունենալ Ադրբեջանի կազմում» եւ «անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարուել իր անկախութիւնից»։ Է.Շարմազանովի բնորոշմամբ, անցած երեք տարիներին խորացել էն յարաբերութիւնները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, ինչպէս նաեւ Հայաստան-եւրոպայ, Հայաստան-ամն, Հայաստան-չինաստան եւ Հայաստան-իրան յարաբերութիւնները։ Միջազգային հանրութիւնն, ըստ Է.Շարմազանովի, դրական է արձագանքել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման Հայաստանի ղեկավարի նախաձեռնութեանը։ ՀՀԿ խմբակցութեան քարտուղարը կարեւորեց նաեւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ երկրի նախագահի գործադրած ջանքերը։ Է.Շարմազանովը կարծիք յայտնեց, որ Թուրքիան վաղ, թէ ուշ պարտաւոր է ճանաչել մէկուկէս մլն հայերի, ինչպէս նաեւ շուրջ 500-600 հազար ասորիների, շուրջ 700 հազար պոնտոսցի յոյների ցեղասպանութիւնը։ ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն իր հերթին նշեց, որ Հայաստանի խորհրդարանը պէտք է Ապրիլի 24-ի օրուայ առթիւ իր վերաբերմունքը յայտնի եւ դիմի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրների խորհրդարաններին, ինչպէս նաեւ ցեղասպանութիւն վերապրած բախտակից ժողովուրդներին՝ ասորիներին, պոնտական եւ էգեյեան ծովի տարածքի յոյներին։ Հայաստանի խորհրդարանը պէտք է նաեւ դիմի Թուրքիայի խորհրդարանին՝ պարզաբանելով, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը հակաթուրք երեւոյթ չէ, այլ հակառակը՝ այն կարող է դառնալ այդ երկրի նոր առաջընթացի սկիզբը։
  -   Քաղաքական