ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու հետեւանքով 49 մարդ է զոհուել<br />


ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու հետեւանքով 49 մարդ է զոհուել

  • 13-02-2009 17:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԲՈՒՖՖԱԼՈ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի քաղաքացիական աւիացիայի դաշնապետական վարչութիւնը հաստատել է 48 մարդու մահը Բուֆֆալո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի աղէտի արդիւնքում, հաղորդել է «Ռոյթեր» գործակալութիւնը: Փետրուարի 13-ին Colgan Air աւիաընկերութեան ինքնաթիռը Նյուարք քաղաքից (Նյու Ջերսիի նահանգ) թռչում էր Բուֆֆալո: Ինքնաթիռն ընկնելիս հարուածել է բնակելի առանձնատան, որի հետեւանքով այն հրդեհուել է: Ընդամէնը օդանավում եղել է 48 մարդ` 44 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամները: Տեղի հեռուստաընկերութեան տուեալներով, զոհուել է 49 մարդ` ինքնաթիռի 48 ուղեւորները եւ եւս մի մարդ երկրի վրայ:
  -   Միջազգային