Սինագոգի վրայ յարձակման մեղադրանքով Վենեսուելայի<br /> մայրաքաղաքում 11 մարդ է ձերբակալուել<br />


Սինագոգի վրայ յարձակման մեղադրանքով Վենեսուելայի
մայրաքաղաքում 11 մարդ է ձերբակալուել

  • 09-02-2009 17:34:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իշխանութիւնները Կարակասում սինագոգի վրայ յարձակման մեղադրանքով, որ կատարուել էր յունվարի 31-ի գիշերը, ձերբակալել են 11 մարդու: Այս մասին տեղի հեռուստաալիքին հարցազրոյցի ժամանակ յայտնել է Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը: Նա յիշեցրել է, որ զինուած հանցագործների սինագոգ ներխուժելուց յետոյ վենեսուելական ընդդիմությունը եւ մասնաւոր հեռուստաալիքներից մէկը այդ գործողութեան մէջ անհիմն մեղադրել էր կառավարութեանը: Վենեսուելայի նախագահը ընդգծել է, որ հետաքննութեան արդիւնքները ապացուցում են, որ պաշտօնական իշխանութիւնները որեւէ առնչութիւն չեն ունեցել այդ հանցագործութեան հետ:
  -   Միջազգային