ՄԱԿ-ի հովանու ներքոյ յանձնաժողով է ստեղծուել Բհուտոյի<br /> սպանութեան հետաքննման համար<br />


ՄԱԿ-ի հովանու ներքոյ յանձնաժողով է ստեղծուել Բհուտոյի
սպանութեան հետաքննման համար

  • 05-02-2009 17:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի ժողովրդական կուսակցութեան առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանութեան հանգամանքների հետաքննութեամբ կզբաղուի ՄԱԿ-ի հովանու ներքոյ յատուկ ստեղծուած անկախ միջազգային յանձնաժողովը: Այս մասին յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը: «Այդ հանցագործութիւնը խորապէս ցնցեց ողջ աշխարհը: Այդ պատճառով ես յայտարարում եմ անկախ միջազգային յանձնաժողովի ձեւաւորման մասին, որը կգլխաւորի հասարակութեան աչքի ընկնող ներկայացուցիչներից մէկը»,- յայտարարել է Պան Գի Մունը` միաժամանակ ձեռնպահ մնալով այդ մարդու կոնկրետ անունը հիշատակելուց: Բենազիր Բհուտոն զոհուել էր 2007 թուականի դեկտեմբերին ահաբեկչութեան հետեւանքով: Մինչ օրս պարզ չէ, թէ ովքեր են եղել Պակիստանի պատմութեան մէջ այդ ամենաաղմկահարոյց ահաբեկչական գործողութիւններից մէկի պատուիրատուն եւ կատարողները:
  -   Միջազգային