«Ժառանգութիւնը» կոչ է անում դատարաններին չդառնալ ազատ լրատուամիջոցներին սնանկացնելու գործիք


«Ժառանգութիւնը» կոչ է անում դատարաններին չդառնալ ազատ լրատուամիջոցներին սնանկացնելու գործիք

  • 12-04-2011 18:09:34   | Հայաստան  |  Քաղաքական
«Ժառանգութիւն» կուսակցութիւնը, հիմնադրման պահից սկսած լինելով խօսքի, տեղեկութիւններ տարածելու եւ ստանալու ազատութեան ջատագովն ու պաշտպանը, անթոյլատրելի համարելով լրատուամիջոցը քաղաքական հաշուեյարդարի, սանձարձակ քարոզչութեան ու զրպարտչամիջոցի վերածելուն, դատապարտում է խօսքի ազատութեան, լրատուամիջոցների ու լրագրողների` սեփական կարծիք յայտնելու դէմ ուղղուած գործողութիւնները, ինչը փորձ է արւում իրականացնել դատարանների միջոցով: Այս մասին ասուած է կուսակցութեան ապրիլի 12-ի յայտարարութիւնում։ «Ժառանգութիւնը» անհիմն է համարում վերջին շրջանում «Հրապարակ» եւ «Երկիր» թերթերի հրապարակումների կապակցութեամբ դատական հայց ներկայացրած անձանց բողոքն ու պահուածքը: Նշւում է, որ երկու հայցուորներից մէկը նախկինում տասը տարի բարձրագոյն պաշտօն է վարել` այդ ընթացքում ոչ միայն հարուած հասցնելով խօսքի ազատութեանը, փակելով «Ա1+» եւ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ» անկախ հեռուստաընկերութիւնները, հալածանքներ սկսելով «ԳԱԼԱՅ»-ի դէմ, այլեւ խրախուսելով իրէն սատարող տպագիր ու էլեկտրօնային լրատուամիջոցներով քաղաքական ընդդիմախօսներին զրպարտելու, վիրաւորելու արատաւոր գործելակերպը: Իսկ միւսը նոյն տարիներին եղել է նրա համախոհը եւ այսօր էլ գործող իշխանութեան մաս է կազմում: «Այս ամէնի հետ մէկտեղ անպատիժ էն մնում լրագրողներին բռնութիւնների ենթարկած անձինք, բացայայտուած ու պատժուած չէն անցած քսան տարիների ընթացքում լրատուամիջոցնէր փակած, լրագրողներին հետապնդումների ենթարկած ներկայ ու նախկին պաշտօնեաները: Մենք կոչ ենք անում դատարաններին` չտրուել որեւիցէ ազդեցութեան, իրականացնել արդարադատութիւն եւ պաշտպանել բազմակարծութիւնն ու խօսքի ազատութիւնը իրացնող լրատուամիջոցներին, թոյլ չտալ, որ մեզանում խօսքի ազատութեան անմխիթար վիճակի համար պատասխանատու նախկին ու ներկայ պաշտօնեաները դատարանները դարձնէն ազատ լրատուամիջոցներին սնանկացնելու գործիք ու այդկերպ փակել նրանց բերանը»,- ասուած է «Ժառանգութեան» յայտարարութիւնում:
  -   Քաղաքական