ՄՏՍ-ը չի քննարկում Հայաստանում սեփական ակտիւների վաճառքի<br /> հնարաւորութիւնները<br />


ՄՏՍ-ը չի քննարկում Հայաստանում սեփական ակտիւների վաճառքի
հնարաւորութիւնները

  • 29-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում բջջային կապի խոշորագոյն օպերատոր ՄՏՍ ԲԲԸ-ը չի քննարկում Հայաստանում սեփական ակտիւների վաճառքի հնարաւորութիւնները, քանի դրա անհրաժեշտութիւնը չի տեսնում: Այս մասին յունվարի 29-ի ասուլիսում յայտնեց ՄՏՍ-ի արտասահմանեան դուստր ձեռնարկութիւնների բիզնես միաւորի ղեկավար Օլեգ Ռասպոպովը: Նրա խօսքերով, վիվասել-ՄՏՍ-ի բաժնետոմսերի 80%-ի բաժնետէրը ՄՏՍ ԲԲԸ-ն է, իսկ 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանեան ներդրումային ընկերութեանը: Պատասխանելով այն հարցին, թէ հնարավո՞ր է արդեօք Fattouch Group ընկերութեան 20%-ի բաժնետոմսերի ձեռք բերումը, Օ.Ռասպոպովը նշեց, որ ամէն ինչ կախուած կլինի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի զարգացումից:
  -   Տնտեսութիւն