Ամերիկուհին միանգամից ութ երեխայ է ծննդաբերել<br />


Ամերիկուհին միանգամից ութ երեխայ է ծննդաբերել

  • 27-01-2009 16:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւային Կալիֆոռնիայի բնակչուհին դարձել է աշխարհում երկրորդ կինը, որը միանգամից ութ առողջ երեխայ է ծննդաբերել: Ըստ կլինիկայի բժիշկների, բոլոր նորածինները` վեց տղա եւ երկու աղջիկ, ծնուել են 820 գրամից մինչեւ մէկուկէս կիլոգրամ քաշով: «Դա պարզապէս զարմանալի է: Բոլոր ութ երեխաներն էլ իրենց միանգամայն նորմալ են զգում»,- ասում է բժիշկ Քարեն Մեյփլսը: Համաշխարհային բժշկագիտութեան մէջ առաջին անգամ ութ երեխայ է ծնուել 1998 թուականին ամերիկեան Հյուստոն քաղաքի հիւանդանոցում: Այդ ժամանակ վեց աղջիկ եւ երկու տղա էր ունեցել 27-ամեայ Նկեմ Չուկվուն` նիգերիացի գաղթականի կինը: Երեխաներից մէկը մէկ շաբաթ անց վախճանուել էր, իսկ մնացած յոթը անցած դեկտեմբերին միասին նշեցին իրենց տասնամեակը:
  -   Միջազգային