Մեքսիկան կարող է վերադառնալ մահապատժի կիրառմանը<br />


Մեքսիկան կարող է վերադառնալ մահապատժի կիրառմանը

  • 23-01-2009 17:34:00   |   |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի խորհրդարանը համաձայնել է վերադառնալ որոշ առանձնապէս ծանր հանցագործությունների համար որպէս պատիժ մահապատժի սահմանման հարցին: Այս նախաձեռնութիւնը պայմանաւորուած է երկրում սպանութիւնների եւ առեւանգումների թուաքանակի կտրուկ մեծացմամբ, որոնցից շատերը կապուած են թմրադեղերի վաճառքի եւ կազմակերպուած յանցաւորութեան հետ: Մահապատժի պրակտիկային վերադառնալու նախաձեռնութեամբ հանդէս է եկել Մեքսիկայի «կանաչների» կուսակցութիւնը: Մեքսիկայում առաւելագոյն պատժաչափից հրաժարուել են 2005 թուականին, սակայն վերջին հարցումների արդիւնքները ցոյց են տալիս, որ երկրի բնակչութեան 70 տոկոսը հաւանութիւն է տալիս մահապատժի կիրառման գաղափարին: Մեքսիկան երկար տարիներ շարունակ եղել է առաւելագոյն պատժաչափի վերացման համար ծաւալուած միջազգային շարժման առաջատարներից մէկը: 1961 թուականից այնտեղ ի կատար չի ածուել ոչ մի մահուան դատավճիռ:
  -   Միջազգային