Իսրայելական զորքերը լքում են Գազան<br />


Իսրայելական զորքերը լքում են Գազան

  • 19-01-2009 19:21:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական բանակի ստորաբաժանումները լքում են Գազայի եւ քաղաքային արուարձանների իրենց դիրքերը, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Շաբաթ ուշ երեկոյեան Իսրայելը միակողմանի կարգով դադարեցրել է մարտական գործողութիւնները Գազայի յատուածում` աւարտելով երեք շաբաթ տեւած ռազմական գործողութիւնն ընդդէմ պաղեստինցի զինյալների, որը 1,3 հազար պաղեստինցիների եւ 13 իսրայելցիների կեանք խլեց: ՀԱՄԱՍ-ը եւ միւս պաղեստինեան խմբաւորումները կիրակի յհայտարարեցին կրակի դադարեցման մասին եւ պայման առաջադրեցին, ըստ որի Իսրայելին մէկ շաբաթ է տրւում, որպէսզի դուրս բերի զորքերը: Պաշտօնական յայտարարութեյան համաձայն, զօրքերի մի մասը կմնայ պաղեստինեան անկլաւում, որպէսզի թոյլ չտա ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին վերազինուել: Դրանից բացի, Իսրայելը վերացրել է Գազա այցեցելու արգելքը լրագրողների համար, որ գործում էր ռազմական գործողութեան ամենասկզբից: Այդ արգելքի պատճառով գործնականում անհնարին էր ստուգել զոհերի ու վիրաւորների մասին տուեալները, որ ստացւում էին պաղեստինցի բժիշկներից:
  -   Միջազգային