Մարտին ամենաճանաչուած քաղաքական գործիչների ցուցակը գլխաւորել է Սերժ Սարգսեանը


Մարտին ամենաճանաչուած քաղաքական գործիչների ցուցակը գլխաւորել է Սերժ Սարգսեանը

  • 12-04-2011 13:04:18   | Հայաստան  |  Քաղաքական
Mediagid վարկածով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը գլխաւորել է հայկական Զլմ-ներում 2011 թուականի մարտին քաղաքական գործիչների մէջբերման ինդեքսը: ,մէջբերման ինդեքսը ցոյց տուեց, որ մարտին հայկական Զլմ-ներում յիշատակումների թուով քաղաքական գործիչների թւում առաւել ճանաչուած է եղել նախագահ Սերժ Սարգսեանը, ով զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը (607 յիշատակում) եւ վերջին չորս ամիսների ընթացքում պահպանում է առաջատարի դիրքը ամենամէջբերուող քաղաքական գործիչների շրջանումէ,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմէն Մարտիրոսեանը: Թէեւ ՀՀ նախագահը պահպանում է առաջատարի դիրքը, մարտի ընթացքում մէջբերուող քաղաքական գործիչների հնգեակում փոփոխութիւններ էն տեղի ունեցել: Մասնաւորապէս, ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանն առաջ է անցել վերջին երեք ամիսների ընթացքում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանից` նրան տեղափոխելով վարկանիշի չորրորդ հորիզոնական: Mediagid.am վարկածով, մարտին առաւել մէջբերուող քաղաքական գործիչների հնգեակում էն նաեւ ,ժառանգութիւնէ կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը: Առաջատար հնգեակից դուրս էն մնացել Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը եւ Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը: Ընկերութիւններից առաւել մէջբերուողների թւում առաջատար է VivaCell-MTS բջջային օպերատորը (67 յիշատակում), NASDAQ OMX Արմէնիայ ֆոնդային բորսան, ,արմենտելէ ՓԲԸ հեռահաղորդակցային ընկերութիւնը, HSBC Հայաստան Բանկը եւ Ամերիաբանկը: Հայկական լրատուամիջոցներում շոու-բիզնեսի ներկայացուցիչներից առաւել յիշատակուողների հնգեակը մնացել է գրեթէ անփոփոխ` բացառութեամբ այն փաստի, որ հնգեակում ընդգրկուել է նաեւ երգչուհի Էմմին, ով կը ներկայացնի Հայաստանը Եւրատեսիլ-2011 երգի մրցոյթում: Արդիւնքում շոու-բիզնեսի առաւել մէջբերուողների հնգեակը մարտին ունի հետեւեալ տեսքը` Անդրէ (106 յիշատակում), երգչուհի Էմմի, հայազգի շանսոնյէ Շառլ Ազնաւուր, երգիչներ Արամէ եւ Արամոյ: Մարտին առաւել մէջբերուող մարզիկների թւում էն շախմատիստ Լեւոն Արոնեանը (114 յիշատակում), շախմատիտուհի Էլինայ Դանիէլեանը, Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի մարզիչ Վարդան Մինասեանը, շախմատիստուհի Լիլիթ Մկրտչեանը, թենիսիստ Դաւիթ Նալբանդեանը: Մարտին Mediagid.am լրատուական ագրեգատորում դիտումների թուով առաւել ճանաչուած բաժինների թւում է ,քաղաքականութիւնէ բաժինը, որի դիտումների թիւն ամսուայ ընթացքում կազմել է գրեթէ 118 հազար (72 հազար` փետրուարին): Նոյն հնգեակում էն նաեւ ,սոցիումէ բաժինը, որտեղ մարտին արձանագրուել է 82,5 հազար դիտում (49 հազար` փետրուարին), ,համաշխարհային նորութիւններէ` 78,8 հազար դիտում (31,5 հազար փետրուարին), ,տնտեսութիւն եւ բիզնեսէ` աւելի քան 69 հազար դիտում (մօտ 47 հազար փետրուարին) եւ ,տեխնոլոգիաներ եւ կապէ` 38,7 հազար (մօտ 20 հազար դիտում փետրուարին):
  -   Քաղաքական