Լեռնադահուկորդ Արսէն Ներսիսեանը 5-րդ տեղը գրաւեց Թուրքիայի<br /> միջազգային մրցաշարում<br />


Լեռնադահուկորդ Արսէն Ներսիսեանը 5-րդ տեղը գրաւեց Թուրքիայի
միջազգային մրցաշարում

  • 09-01-2009 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԿԵՍԱՐԻԱ, 9 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 6-ին Թուրքիայի Կեսարիա քաղաքում մեկնարկած լեռնադահուկային սպորտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 5 մարզիկներ (4 տղամարդ եւ 1 կին, բոլորն էլ Հրազդանից): Յատուկ ոլորավայրէջքում գոհացնող մրցելույթ ունեցաւ Արսէն Ներսիսեանը, ով յաղթահարեց նախնական փուլերի արգելքները, անցաւ եզրափակիչ եւ վերջնականապէս գրաւեց 5-րդ պատուաւոր տեղը: Նոյն մրցաձեւում եզրափակիչ փուլ չկարողացաւ անցնել Աբրահամ Սարկախյանը: Նշենք, որ այս երկու մարզիկները դեռեւս անցեալ տարեվերջում միջազգային վարկանիշային մրցաշարում իրենց համար ապահովել են «Վանկուվեր-2010» ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցութեան ուղեգիր:
  -   Սպորտ