Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Յովհաննէս Չեքիջեանին ծննդեան<br /> 80-ամեակի կապակցութեամբ<br />


Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Յովհաննէս Չեքիջեանին ծննդեան
80-ամեակի կապակցութեամբ

  • 23-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 23-ին հեռախօսազրոյց է ունեցել հանրաճանաչ դիրիժոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարուեստական ղեկավար, պետական բազմաթիւ մրցանակների դափնեկիր Յովհաննէս Չեքիջեանի հետ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը շնորհաւորել է մաեստրո Չեքիջեանին ծննդեան 80-ամեակի կապակցութեամբ, ընդգծել նրա անգնահատելի ներդրումը հայկական մշակոյթի զարգացման եւ տարածման գործում, մաղթելով նրան առողջութիւն, անսահման երջանկություն եւ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ:
  -   Մշակոյթ