ԱՄՆ-ը մշակում է Գուանտանամոն փակելու ծրագիր<br />


ԱՄՆ-ը մշակում է Գուանտանամոն փակելու ծրագիր

  • 19-12-2008 17:12:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ՊՆ ղեկավար Ռոբերտ Գեյթսը կարգադրել է մշակել Գուանտանամոյի ծոցի ամերիկեան բազայում գտնուող ահաբեկութեան մէջ կասկածուողների համար նախատեսուած բանտը փակելու ընթացակարգ: Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, գլխաւոր խնդիրներից մէկը շարունակում է մնալ այն, թէ ինչպէս եւ ուր են տեղափոխվելու բանտարկեալները: Գուանտանամոյում տուեալ պահին գտնւում են մօտ 250 բանտարկեալներ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման խոստացել է Սպիտակ տանն իր աշխատանքի առաջին երկու տարիների ընթացքում փակել այդ բանտը:
  -   Միջազգային