ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ<br /> ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ<br /> ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ՎԵՑՅԱԿԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ
ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ՎԵՑՅԱԿԸ

  • 26-11-2008 18:45:00   |   |  Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին Դրեզդէնում տեղի ունեցաւ շախմատի համաշխարհային 38-րդ օլիպիադայի փակման հանդիսաւոր արարողութիւնը: Հայաստանի տղամարդկանց հաւաքականը, որում ընդգրկուած են Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Տիգրան Լ.Պետրոսեանը եւ Արտաշէս Մինասեանը, 19 միաւորով 154 թիմերի պայքարում գրաւեց առաջին տեղը` երկրորդ անգամ անընդմէջ նվաճելով չեմպիոնի կոչումը ու արժանանալով օլիմպիադայի ոսկէ մեդալների: Այսպիսով «Համիլթոն Ռասելի» գաւաթը կրկին վերադարձավ Հայաստան: Հայաստանի հաւաքականում երկրորդ եւ երրորդ խաղատախտակները ներկայացրած Վլադիմիր Յակոբեանը (11 հնարաւորից 8 միաւոր) եւ Գաբրիէլ Սարգսեանը (9 միաւոր) արժանացան ոսկէ մեդալների: Մրցանակային յաջորդ տեղերը զբաղեցրին Իսրայելի (18 միաւոր) եւ ԱՄՆ-ի (17 միաւոր) թիմերը: Հայաստանի կանանց հաւաքականը վերջին` 11-րդ, փուլում 2,5:1,5 հաշւով առաւելութեան հասաւ հնդկուհիների նկատմամբ եւ 114 թիմերի մրցակցութիւնում 16 միաւորով գրաւեց 6-րդ պատուաւոր տեղը: Նախորդ օլիմպիադայի համեմատ հայ շախմատիստուհիները (Էլինա Դանիելեան, Լիլիթ Մկրտչեան, Նելլի Աղինյան, Լիլիթ Գալոյեան, Սիրանուշ Անդրիասյան) առաջադիմեցին 2 տեղով: Իրեն գերազանց դրսեւորեց Լիլիթ Մկրտչեանը, որը 11 հնարաւորից վաստակեց 8 միաւոր եւ նուաճեց բրոնզէ մեդալ: Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչման արժանացավ Վրաստանի ընտրանին (18 միաւոր լրացուցիչ ցուցանիշով): Մրցանակային յաջորդ երկու տեղերը զբաղեցրին Ուկրաինայի (18 միաւոր) եւ ԱՄՆ-ի (17 միաւոր) պատուիրակները: Վերջինի կազմում բրոնզէ պարգեւ նուաճեցին Կատերինա Ռոհունյանը եւ Տաթեւ Աբրահամեանը: ԱՄՆ-ի տղամարդկանց հաւաքականի կազմում բրոնզէ մեդալ ստացաւ Վարուժան Յակոբեանը: Նշեաք, որ Դրեզդէնում հայ շախմատիստների վերջին փուլի մրցելույթներին հետեւում էր ՀՀ նախագահ, Շախմատի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսեանը:
  -   Սպորտ