«Կրասնոդարը» յաղթում է առանց Մովսիսեանի


«Կրասնոդարը» յաղթում է առանց Մովսիսեանի

  • 11-04-2011 15:53:25   | Հայաստան  |  Սպորտ

Վերջին հանգստեան օրերին Ռուսաստանում կայացան ֆուտբոլի ազգային առաջնութեան 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հաւաքականի անդամ Իւրայ Մովսիսեանի «Կրասնոդարը» հերթական անգամ ուրախացրեց իր երկրպագուներին՝ սեփական հարկի տակ 1:0 հաշուով առաւելութեան հասնելով «Ամկարի» նկատմամբ: Հանդիպման միակ գնդակն իր հաշուին գրանցեց Նեմանեայ Տուբիչն, ով աչքի ընկաւ 68-րդ րոպէին: Ցաւօք, Իւրայ Մովսիսեանն արդէն երկրորդ խաղն անընդմէջ յայտաւորուած չէր խաղին վնասուածքի պատճառով, որն ի դէպ ստացել է Հայաստան – Ռուսաստան հանդիպման ժամանակ: Յաւելենք, որ այս յաղթանակից յետոյ «Կրասնոդարը» վաստակել է 8 միաւոր եւ ընդանում է առաջատարների թւում:
  -   Սպորտ