«FRANCE TELECOM»-Ը ՍՏԱՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ<br /> ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ <br />


«FRANCE TELECOM»-Ը ՍՏԱՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ
ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

  • 19-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը France Telecom ընկերութեանը, որը Հայաստանում գրանցուած է «ՖՏԱ-Տելեկոմ» անուան տակ, շնորհել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունէութեան վերջնական լիցենզիա: Այն տրամադրվել է 15 տարի ժամկէտով` եւս 15 տարի երկարացման իրաւունքով: «ՖՏԱ-Տելեկոմ»-ին նոյեմբերի 19-ից կտրամադրուի տասը տարի ժամկէտով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն: Ընկերութիւնը համարներ կտրամադրի +374(0)55 եւ +374(0)95 կոդերով, տասը տարի ժամկէտով համարների փոխարինման իրաւունքով: Լիցենզիայի պայմանների համաձայն, ընկերութիւնը պարտաւոր է լիցենզիան ստանալուց յետոյ երկու տարուայ ընթացքում GSM-ծածկույթ ապահովել Երեւանում եւ 42 քաղաքների տարածքներում: Լիցենզիան ստանալու օրուանից երեք տարուայ ընթացքում ընկերութիւնը պարտաւոր է բջջային կապի ծածկույթ ապահովել Հայաստանի նուազագոյնը 200 գիւղերում եւ Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող տրանսպորտային հանգույցների 85 տոկոսի համար: «ՖՏԱ-Տելեկոմ»-ը բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիա ստանալու համար պարտաւորուել է փոխանցել 51,5 մլն եւրոյի չափով գումար բանկային մէկ օրուայ ընթացքում: Ընկերութիւնը հայկական շուկայում հանդէս կգայ Orange ապրանքանիշի ներքոյ:
  -   Տնտեսութիւն