ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿ» ՎՈԿԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ<br /> ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՅԹԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿ» ՎՈԿԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՅԹԸ

  • 18-11-2008 19:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 14-ը կանցկացուի հռչակաւոր օպերային երգչուհի Գոհար Գասպարեանի անուան «Հայաստանի սոխակ» խորագրով վոկալիստների առաջին հանրապետական մրցոյթը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ մշակոյթի նախարարութիւնից, մրցոյթին կմասնակցեն երաժշտական քոլեջների սովորողները, Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի ուսանողներն ու ասպիրանտները, ինչպէս նաեւ 18-32 տարեկան պրոֆեսիոնալ կատարողները: Մրցութային պարտադիր ծրագրում ընդգրկուած են 17-18 դարերի կոմպոզիտորների ստեղծագործություններից արիաներ, Կոմիտասի ստեղծագործությունները, հայ կոմպոզիտորների օպերային արիաներ եւ ռոմանսներ: Մրցոյթի գալա-համերգն ու յաղթողների պարգեւատրման արարողութիւնը կկայանայ դեկտեմբերի 14-ին` երգչուհու ծննդեան օրը, Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մրցութի կազմկոմիտեն յաղթողների համար սահմանել է դրամական մրցանակներ. առաջին տեղի համար` 300 հազար, 2-րդ տեղի համար` 250 հազար, 3-րդ տեղի համար` 200 հազար դրամ: Բացի այդ, նախատեսւում են նաեւ խրախուսիչ մրցանակներ ամենաերիտասարդ մասնակցի, Գասպարեանի երգացանկի լաւագոյն կատարման, ինչպէս նաեւ լաւագոյն կոնցերտմայստերի համար: Օպերային մեծ երգչուհի Գոհար Գասպարեանը մահացել է 2007թ. մայիսին` 83 տարեկան հասակում: 1949 թուականից նա երգել է 23 օպերաների գլխաւոր արիաները: Երգչուհու երգացանկում ընդգրկուել է ռուս, գերմանացի, ֆրանսիացի եւ իտալացի կոմպոզիտորների մօտ 500 ստեղծագործութիւն:
  -   Մշակոյթ