«Հոգեբանի անկիւն» առցանց ծառայութիւն Երեւանի դպրոցների աշակերտների եւ ծնողների համար


«Հոգեբանի անկիւն» առցանց ծառայութիւն Երեւանի դպրոցների աշակերտների եւ ծնողների համար

  • 11-04-2011 14:29:37   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Երիտասարդական հիմնադրամի շէնքում ապրիլի 9-ին տեղի ունեցաւ ,հոգեբանի անկիւնէ առցանց ծառայութեան եւ անգլերէնի ուսուցման առցանց խաղերի շնորհանդէսը, ինչպէս նաեւ Երեւան քաղաքի 30 դպրոցներում անցկացրած շարադրութիւնների մրցոյթի ամփոփումը: Այսուհետ Dasaran.am կրթական նախագծի շրջանակներում իւրաքանչիւր ծնող եւ երեխայ կարող էն իր հարցերը ուղղել որակաւորուած հոգեբանին եւ լոգոպեդին: Նախաձեռնութիւնը իրականացւում է Վորլդ Վիժն Հայաստանի Մանկական Զարգացման Հիմնադրամի հետ համատեղ: Dasaran.am-ում սկսել է գործել նաեւ ,խաղերէ բաժինը, որտեղ իւրաքանչիւր երեխայ կարող է խաղի միջոցով լաւացնել անգլերէն լեզուի իմացութիւնը եւ բառապաշարը: Այս նախագիծը կեանքի է կոչուել Բրիտանական Խորհրդի հայաստանեան գրասենեակի աջակցութեամբ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց «ԻՆՏԵՐ ՍՔՈՒԼ ՔՈՆՆՈՔԹ» Սպը-ի տնօրէն Աոմինէ Գուլեանը, նոյն օրը տեղի ունեցաւ Երեւան քաղաքի դպրոցների աշակերտների միջեւ անցկացուած շարադրութիւնների մրցոյթի ամփոփումը 3 տարիքային խմբերում. 2-4, 5-8 եւ 9-12 դասարանների աշակերտների միջեւ: Յաղթողները ստացան ,փիւնիկէ բարեգործական հիմնադրամի տրամադրած 11 նօթ-բուք համակարգիչները, ֆոտոխցիկներ, DVD նուագարկիչներ: Բոլոր մասնակիցները խրախուսուեցին Dasaran.am-ի նուէրներով եւ Նուռ կուտակային քարտերով, ինչպէս նաեւ Բրիտանական Խորհրդի հայաստանեան գրասենեակի կողմից տրամադրուած անգլերէն լեզու ուսուցանող գրքերով եւ սկաւառակներով: Համադպրոցական յաջորդ մրցոյթը կը մեկնարկի Dasaran.am-ում ս.թ. մայիսի 1-ին: Երեխաները հնարաւորութիւն կ'ունենան ցանցում տեղադրել բանաստեղծութիւններ, գեղեցիկ քառատողեր, սիրոյ խոստովանութիւններ եւ հետաքրքրաշարժ պատմուածքներ: Այնուհետ Dasaran.am-ի կողմից կը հրապարակուի ընտրուած լաւագոյն աշխատանքների ժողովոծուն:
  -   Հասարակութիւն