ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ<br /> ՎԶԵԲ-ԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «ՆԱՏՖՈՒԴ»-Ի ԹՈՂԱՐԿԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ<br />


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ՎԶԵԲ-ԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «ՆԱՏՖՈՒԴ»-Ի ԹՈՂԱՐԿԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ

  • 12-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը նոյեմբերի 12-ի նիստում Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկին (ՎԶԵԲ) թույլատրեց «Նատֆուդ» ըենկերության նոր թողարկած բաժնետոմսերի, որոնք կազմում են ընկերութեան կանոնադրական կապիտալի 28,3%-ը, ձեռքբերումը` չհամարելով դա սեփականութեան իրաւունքի համակենտրոնացում: Նշենք, որ ՎԶԵԲ-ը «Նատֆուդի» բաժնետոմսերը գնելու համար դիմել էր յանձնաժողովին: Ներկայացուել է նաեւ համակենտրոնացման յայտարարագիր: Յարուցուած վարչական վարոյթի արդիւնքում ի յայտ չեն եկել համակենտրոնացումն արգելելու վերաբերեալ հանգամանքներ: Ըստ, հանձանժողովի, նորաստեղծ «Նատֆուդ» ընկերութիւնը զբաղւում է մսամթերքի արտադրութեամբ, իսկ ՎԶԵԲ-ը` ներդրումային եւ վարկային գործունէութեամբ, եւ կատարուէլիք ներդրումները նպատակաուղղուելու են նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Հաշուի առնելով այս, Յանձնաժողովը համարեց, որ տուեալ գործարքը չի սահմանափակում մրցակցութիւնը եւ թույլատրեց գործարքի իրականացումը:
  -   Տնտեսութիւն