Հայաստան էն ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


Հայաստան էն ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

  • 11-04-2011 10:54:18   | Հայաստան  |  Քաղաքական
Այսօր նախատեսւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան: Ռոբերտ Բրադկէն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիէն (Ֆրանսիայ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) ապրիլի 11-12-ին հանդիպելու էն ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի հետ: Քննարկուելու է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկայ փուլը: Համանախագահները հանդիպումներ էն ունենալու նաեւ Բաքւում եւ Ստեփանակերտում: Յիշեցնենք, որ հերթական այցի մասին միջնորդները տեղեկացրել էին դեռեւս մարտին տարածած իրենց յայտարարութեան մէջ, որում նշւում էր, որ բոլոր կողմերի մասնակցութեամբ պէտք է միջոցներ մշակուէն` հետաքննելու հրադարարի խախտման դէպքերը:
  -   Քաղաքական