ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին տեղի
ունեցան Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնութեան 26-րդ
փուլի հանդիպումները, որոնցում գրանցուեցին հետեւեալ արդիւնքները.
«Գանձասար» - «Փիւնիկ»` 3:0, «Միկա» - «Արարատ»` 3:1, «Կիլիկիա» -
«Բանանց»` 0:1, «Շիրակ» - «Ուլիս»` 0:0:
Մրցաշարային աղիւսակը 56 միաւորով գլխաւորում է «Փիւնիկը»,
որին հետեւում են «Արարատը»` 53, «Գանձասարը»` 46, «Միկան»` 45,
«Բանանցը»` 37, «Ուլիսը»` 25, «Շիրակը»` 16, «Կիլիկիան»` 11
միաւորով:
Առաջնութեան աւարտին մնացել է 2 փուլ: