ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ<br /> ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ

  • 24-10-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվ Ռուսաստանի, եւ Հայաստանի համար տնտեսական տեսանկիւնից կարեւոր է համագործակցութիւնն էներգետիկայի ոլորտում: Այս կարծիքը յայտնեց տնտեսագէտ, Ռուսաստանի ԳԱՅ ակադեմիկոս Աբել Աղանբէգեանը ՀՀ ԳԱԱ հովանու ներքոյ գործող Ա.Աղանբէգեանի անվ. Կորպորատիվ կառավարման բարձրագոյն դպրոցի կազմակերպած «Հայաստանի եւ Ռուսատանի տնտեսություններն այսօր եւ վաղը» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ Նրա խօսքերով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգետիկայի ոլորտում տարածաշրջանային առաջատար` ունենալով էլեկտրաեներգիայի էական աւելցուկ: Իսկ Վրաստանը, Թուրքիան, Իրանը եւ Իրաքը ունեն էլեկտրաէներգիայի պակասուրդ, եւ Հայաստանը կարող է մեծ ծաւալով եւ շահաւետ գնով էլեկտրաէներգիա վաճառել այդ երկրներին, այդ թւում` նաեւ նոր ատոմակայանի, երկու ուղղութիւններից գազի մատակարարումների հնարաւորութեյան, եւ Երեւանի ու Հրազդանի ՋԷԿ-երում նոր արդիւնաւէտ շոգեգազային կայանքների գործարկման շնորհիւ: Այդ կայանքները 1 կվտ էլեկտրաէներգիա արտադրելու համար պահանջելու են կրկնակի անգամ քիչ գազ, քան ներկայումս գործող ջերմակայանքները: Բացի այդ, Հայաստանն ունի դեռեւս չօգտագործվող հիդրոռեսուրսներ եւ փոքր հիդրոէներգետիկայի զարգացման մեծ հնարաւորութիւններ: Ա.Աղանբէգեանի գնահատմամբ, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար Հայաստանը կարող է օգտագործել Ռուսաստանի արտադրութեան կայանքները, քանի որ դրանք լավագույններից մէկն են աշխարհում; Դա է պատճատը, որ Չինաստանը մտադիր է անցնել ռուսաստանեան 800 մվտ հզորութեամբ կայանքներով ատոմային էլեկտրակայանների զանգվածային շինարարութեանը, եւ համապատասխան համաձայնութիւն է կնքել Ռուսաստանի հետ: Ընդ որում, Ա.Աղանբէգեանի տուեալներով, ներկայումս տնտեսական արդիւնաւէտութիւն ապահովող ատոմային էներգաբլոկը պէտք է ունենայ առնուազն 800 մվտ հզորութիւն:
  -   Տնտեսութիւն