Կուսումնասիրուէն Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղիները


Կուսումնասիրուէն Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղիները

  • 08-04-2011 19:47:35   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգ կատարելու նպատակով, . ապրիլի 11-30-ին «Երեւանտրանս» Փբը-ի կողմից ուսումնասիրութիւններ կիրականացուէն ներքաղաքային կանոնաւոր փոխադրումների երթուղիներում։ Աշխատանքներին կամաւորութեան սկզբունքով մասնակցելու ցանկութիւն էն յայտնել Երեւանի ճարտարագիտական համալսարանի, Արդիւնաբերական քոլեջի եւ Արհեստագործական հ.1 ուսումնարանի ,աւտոմոբիլային փոխադրումներէ, ,աւտոմոբիլների տեխնիկական սպասարկում եւ նորոգումէ մասնագիտութիւնների թուով 60 ուսանողներ։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, ուսումնասիրութիւնների արդիւնքում անհրաժեշտ տեղեկատուութիւն կը հաւաքագրուի երթուղիներում շահագործուող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի եւ սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի (շարժակազմի քանակ, շարժման միջակայքերի ապահովում եւ այլն), վարորդների արտաքին տեսքի (արտահագուստ, սափրուած լինել եւ այլն) եւ նրանց կողմից թոյլ տրուող խախտումների վերաբերեալ։ Տեղեկատուութեան վերլուծութիւնից հնարաւոր կը լինի պարզել երթուղիները սպասարկող կազմակերպութիւնների կողմից պայմանագրային պարտաւորութիւնների կատարման մակարդակը, երթուղիների սպասարկման ընդհանուր վիճակը եւ դրանց հիմքով, օրէնքով նախատեսուած դէպքերում, կը քննարկուի առանձին կազմակերպութիւնների երթուղու սպասարկման իրաւունքից զրկելու, ինչպէս նաեւ յետագայում կայանալիք մրցոյթներում նման կազմակերպութիւնների մասնակցութեան նպատակայարմարութեան հարցերը։ Միաժամանակ հաւաքագրուած տեղեկատուութիւնը հնարաւորութիւն կը տայ ձեռնարկել կոնկրէտ միջոցառումներ՝ երթուղիների աշխատանքները կանոնաւորելու եւ սպասարկման որակը բարձրացնելու ուղղութեամբ։
  -   Տնտեսութիւն