ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ<br /> ՉՈՒՆԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ,- ՊՆԴՈՒՄ Է ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՉՈՒՆԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ,- ՊՆԴՈՒՄ Է ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԸ

  • 15-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 15-ը «Կրթութիւն յանուն կայուն սպառման» իրազեկման միջազգային օրն է, ինչի առիթով «Սպառողների իրաւունքների պաշտպանութիւն» հասարակական կազմակերպութիւնը դիմել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը «Կայուն սպառման ուղեցույցը» ազգային կրթական ծրագրերում ներառելու առաջարկով: Ինչպէս մամլոյ ասուլիսում յայտարարեց կազմակերպութեան նախագահ Աբգար Եղոյանը, նախարարութիւնից արդէն արձագանքներ եղել են: Ա.Եղոյանի բնորոշմամբ, Հայաստանում տարբեր ապրանքներից եւ ծառայութիւններից օգտվող սպառողները իրենց սպառողական իրաւունքների մասին չունեն տարրական գիտելիքներ, որի պատճառով էլ կանգնում են սոցիալական, տնտեսական, բնապահպանական լուրջ խնդիրների առաջ: «Մեր հիմնական նպատակներից է դաստիարակել սպառող, ով ապրանքի ու ծառայութեան գնման ընտրություն է կայացնում էթիկական, սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական նկատառումներով»,- ընդգծեց նա: Ա.Եղոյանը նշեց նաեւ, որ կազմակերպութիւնն այս տարուայ յունուար-սեպտեմբերին սպառողներից ստացել է 690 բողոք: Հիմնական ահազանգերը վերաբերում են սննդի անվտանգութեանը, պարենային ապրանքներին, հանրային ծառայութիւնների ոլորտին, մասնաւորապէս, հեռահաղորդակցութեանը, ջրամատակարարմանը, գազամատակարարմանը: Ըստ կազմակերպութեան նախագահի, վերջին շրջանում աւելացել են բջջային կապից օգտվող բաժանորդների բողոքները` կապուած իրենց հաշիւներում նկատւող յաւելումների հետ, իսկ սննդի անվտանգութեան մասին ահազանգերը վերաբերում են չմակնշված, ժամկէտանց սննդի վաճառքին: Անդրադառնալով ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան Սննդամթերքի անվտանգութեան եւ անասնաբուծական տեսչության կողմից խանութներում անցկացուող ստուգումների հարցին, մասնաւորապէս, հացի քաշի եւ գնի հետ կապուած, Ա. Եղոյանը յայտնեց, որ աւելի ճիշտ է, եթէ հացի քաշի վերահսկողութիւնն իրականացուի արտադրամասերում, հացի փռերում, այլ ոչ թէ խանութներում:
  -   Տնտեսութիւն