ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ<br /> ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ<br /> ԲՈՍՆԻԱՅՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ
ԲՈՍՆԻԱՅՈՒՄ

  • 15-10-2008 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 15-ին Ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնութեան խմբային մրցաշարի չորրորդ փուլի ծրագրով Զենիցա քաղաքում տեղի կունենայ Բոսնիա-Հայաստան ազգային հաւաքականների հանդիպումը: Հայաստանի թիմում ընդգրկուած է 19 ֆուտբոլիստ: Տարբեր պատճառներով թիմի հետ մրցավայր չեն մեկնել Կարեն Ալեքսանեանը, Արտաւազդ Քարամյանը, Համլետ Մխիթարեանը: Հանդիպումը սկսուելու է Երեւանի ժամանակով 23:15 րոպեին եւ հեռարձակուելու է Հայաստանի հանրային հեռուստատեսութեամբ:
  -   Սպորտ