ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽՄԲԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ<br /> ԿՐԵՑ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽՄԲԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
ԿՐԵՑ

  • 13-10-2008 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ին Բրիւսէլում ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնութեան ընտրական փուլի 5-րդ խմբի մրցաշարի ծրագրով Բելգիայի ազգային հաւաքականը հիւրընկալեց Հայաստանի ընտրանուն: 2:0 հաշւով յաղթեցին դաշտի տերերը: Հայաստանի ազգային թիմը 3 փուլից յետոյ միաւոր չի վաստակել եւ խմբային մրցաշարի աղիւսակում 6 թիմերի պայքարում զբաղեցնում է վերջին տեղը: Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլիստները Զենիցայում հերթական խաղում ուժերը կչափեն Բոսնիայի հաւաքականի հետ:
  -   Սպորտ